Ալեքսանդր Լյուբիմով
Ալեքսանդր Լյուբիմով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1879 |
Ծննդավայր | Պալցևո, Դմիտրիևսկի գավառ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1955 (76 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1901), Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1909) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Alexandr Mikhailovich Lyubimov (painter) Վիքիպահեստում |
Ալեքսանդր Լյուբիմով (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Люби́мов, փետրվարի 25, 1879, Պալցևո, Դմիտրիևսկի գավառ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 19, 1955, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային նկարիչ, գծանկարիչ և մանկավարժ, պատկերանկարիչ և ժանրային գեղանկարիչ։ Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի պրոֆեսոր, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Լյուբիմովը ծնվել է 1879 թվականի փետրվարի 25-ին, Կուրսկայա նահանգի Դմիտրիևսկի գավառի Պալցևո գյուղում, ազնվականի ընտանիքում։ 1892 թվականին Լյուբիմովի ընտանիքը մեկնել է նախ Կուրսկ, այնուհետև` Սանկտ Պետերբուրգ։
1895-1901 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։ 1901 թվականից ազատ ունկնդիր է եղել Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Բարձրագույն գեղարվեստական ուսումնարանում` Իլյա Ռեպինի արվեստանոցում։ «Կայեն» (30.10.1909 թվական)[2] նկարի համար ստացել է նկարչի կոչում։
1909 թվականին ավարտելով Բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը` Ալեքսանդր Լյուբիմովը Իլյա Ռեպինի խորհրդով, 1912-1919 թվականներին գլխավորել է Խարկովի գեղարվեստական ուսումնարանը։
1927 թվականին Լյուբիմովը վերադարձել է Լենինգրադ։ Դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում[3]։
Ալեքսանդր Լյուբիմովը 1900 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է դիմանկարներ, ժանրային և պատմական կոմպոզիցիաներ և բնանկարներ։ Ստեղծել է երգիծաբանական գծապատկերներ, թատերական ուրվանկարներ և ծաղրանկարներ։ Աշխատել է յուղաներկերով, ջրաներկերով, գուաշներով, պաստելներով և մատիտներով։ Ալեքսանդր Լյուբիմովի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսները անց են կացվել 1949 թվականին Լենինգրադում և 1991[4] և 1998[5] թվականներին Սանկտ Պետերբուրգում։
Ալեքսանդր Լյուբիմովի գեղարվեստական ոճն աչքի է ընկնում երանգների բազմազանությամբ, ավարտուն նկարներով, ազատ, ընդարձակ ձևերով։ Օգտագործել է տարատեսակ ֆակտուրա` խամրած գունային հետքերից մինչև թափանցիկ ռեֆլեքսներ ու ստվերներ, որոնք ստեղծում են ձևի ծավալային-ընդարձակ բնույթ։
1932 թվականից Ալեքսանդր Լյուբիմովը դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Ալեքսանդր Լյուբիմովի աշակերտներն են եղել հայտնի նկարիչներ և դասախոսներ Յուրի Նեպրինցևը, Նիկոլայ Տիմկովը, Ալեքսանդր Դեյնեկան, Ալեքսանդր Լակտիոնովը, Պյոտր Բելոուսովը, Միխայիլ Կոզելը և այլն։
Ալեքսանդր Լյուբիմովը մահացել է 1955 թվականի դեկտեմբերի 19-ին, Լենինգրադում, 77 տարեկան հասակում, ուղեղի կաթվածից[6], թաղված է Վոլկովսկոյե գերեզմանատան Լիտերատորսկիե մոստիկի հատվածում։
Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иванов, С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб: НП-Принт, 2007. С. 364.
- ↑ Справочник Императорской Академии художеств, 1915, էջ 117
- ↑ Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия им. А. Л. Штиглица. Кафедра монументально-декоративной живописи. — СПб.: Искусство России, 2011. — С. 63.
- ↑ Александр Михайлович Любимов (1879—1955). Каталог выставки. — СПб.: ЛВХПУ имени В. И. Мухиной, 1991.
- ↑ Александр Михайлович Любимов (1879—1955). Живопись. Графика. — СПб.: Научно-исследовательский музей Российской Академии художеств, 1998.
- ↑ Александр Михайлович Любимов. Живопись. Рисунок. Шарж. — М: Художник и книга, 2001. — С. 86.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Всесоюзная художественная выставка 1947 года. Каталог. — М.; Л.: Комитет по делам искусств при СМ СССР, 1947.
- Выставка живописи, графики и скульптуры. Советские художники ко дню 60-летия К. Е. Ворошилова. — М.: Искусство, 1941.
- Изобразительное искусство Ленинграда : Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С. 22.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады : Каталог. — Л.: Художник РСФСР, 1989. — С. 11.
- Выставка произведений ленинградских художников 1947 года : Каталог. — Л.: ЛОСХ, 1948.
- Выставка произведений ленинградских художников 1951 года : Каталог. — Л.: Лениздат, 1951. — С. 13.
- Выставка русского дореволюционного и советского искусства : Каталог. — М.: Государственная Третьяковская галерея, 1954.
- Выставки советского изобразительного искусства : Справочник. — Том 3: 1941—1947 годы. — М.: Советский художник, 1973. — С. 9, 25, 108, 153, 200, 251, 334, 342, 343, 375.
- Выставки советского изобразительного искусства : Справочник. — Том 5: 1954—1958 годы. — М.: Советский художник, 1981. — С. 98.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С. 11, 13, 15, 20, 358, 361, 364—366, 371, 372, 381, 383—385, 387—389, 399, 400, 406, 439, 441, 446. — ISBN 5-901724-21-6 ISBN 978-5-901724-21-7.
- Романычева И. Г. Академическая дача. История и традиции. — СПб.: Петрополь, 2009. — С. 35.
- Седьмая выставка произведений ленинградских художников 1941 года : Каталог. — Л.: ЛССХ, 1941.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России : Каталог выставки. — СПб.: ЦВЗ «Манеж», 1997. — С. 292.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Александр Любимов на сайте «Неизвестный соцреализм. Поиски и открытия»
- Ленинградская школа живописи. Очерк истории.
- Хронология Ленинградской школы живописи.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Լյուբիմով» հոդվածին։ |
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 1955 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Ռուս մանկավարժներ
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս դիմանկարիչներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Կաթվածից մահացածներ